News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի խորհրդարանում մոտ 80 տղամարդ պատգամավորներ լքել են նիստը, որը նվիրված էր կանանց իրավունքներին, հայտնում է Kloop.kg կայքը։

Հարցի քննարկմանը մնացել են 15 պատգամավորներ, որոնց մեծ մասը՝ կանայք։ «Դա ցույց է տալիս, թե մեր պատգամավորները որքան շահագրգռված են երկրում կանանց դրությամբ։ Մեզ վրվդովեցնում է այն փաստը, որ հենց թեման հայտարարեցին, տղամարդ պատգամավորների մեծ մասը հեռացավ»,- հայտնել է Ճգնաժամային կենտրոնների ասոցացիայի տնօրեն Տոլկուն Տուլեկովան, որը ներկա էր նիստին։

Նույնիսկ խորհրդարանի խոսնակն է հեռացել դահլիճից։ «Տարօրինակ դիրքորոշում է, ասես տղամարդ պատգամավորներին կանայք չեն լույս աշխարհ բերել ու ասես նրանք մայրեր ու քույրեր չունեն»,- մեջբերում է ռեսուրսը պատգամավոր Նատալյա Նիկիտենկոյի խոսքը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ