News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Համբուրգում կայանալիք G20 գագաթնաժողովում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լիաֆորմատ հանդիպում է ցանկանում։ Այս մասին հաղորդում է Associated Press-ը՝ վկայակոչելով ամերիկյան աղբյուրներին։

Թրամփը ցանկանում է հանդիպել Պուտինի հետ՝ պահպանելով բոլոր դիվանագիտական ձեւաչափերը՝ չնայած նրա վարչակազմի որոշ ներկայացուցիչների անհանգստությանը։ Մասնավորապես՝ նա դեմ չէ լրատվամիջոցների ներկայությանը, ինչպես նաեւ կոչ է անում նման բանակցությունների համար անհրաժեշտ արձանագրություններ նախապատրաստել։

Սակայն Թրամփի վարչակազմի շատ ներկայացուցիչներ նախընտրում են, որ Վաշինգտոնը Ռուսաստանի հետ հեռավորություն պահպանի։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ