News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Հորս քաղաքական բնազդները «ֆենոմենալ են»։ Այս մասին Fox News հեռուստաալիքի եթերում հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ավագ դուստր եւ խորհրդական Իվանկա Թրամփը։ 

«Ես աշխատում եմ չմիջամտել քաղաքականությանը։ Նրա քաղաքական բնազդները ֆենոմենալ են... Ես քաղաքականությունը թողնում եմ այլ անձանց ու զբաղվում հարցերով, որոնք ինձ հատկապես անհանգստացնում են։ Հորս շատ հարցերի շուրջ եմ խորհուրդներ տալիս։ Նա հավատում է, որ ես անկեղծորեն իմ կարծիքն եմ հայտնում։ Ես նրան անկեղծ խորհուրդներ եմ տալիս։ Երբեմն մեր կարծիքները համընկնում են, երբեմն՝ ոչ։ Մենք տարբեր մարդիկ ենք, հարցեր կան, որոնց շուրջ մեր կարծիքները տարբերվում են։ Կարծում եմ՝ նորմալ է 100 տոկոսով չհամաձայնել բոլոր հարցերում»,- հայտարարել է Իվանկան։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ