News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի խորհրդարանը կշռադատում է ԱՄՆ նոր պատժամիջոցների կապակցությամբ պատասխան քայլեր ձեռնարկելու հնարավորությունը։ PressTV-ի փոխանցմամբ, պատասխան քայլերի փաթեթը ներառում է 10 բաժին ու 20 հոդված, որոնք Իրանի խորհրդարանը կքննարկի հաջորդ շաբաթ։

Խորհրդարանի՝ անվտանգության ու արտաքին քաղաքականության հարցերով հանձնաժողովի ղեկավար Ալլաէդին Բորուժերդիի խոսքով  այդ քայլերը կոշտ պատասխան կդառնան ԱՄՆ պատժամիջոցներին։ Իրանի խորհրդարանի հետազոտական կենտրոնը մշակել է  «Տարածաշրջանում ԱՄՆ-ի արկածախնդիր ու ահաբեկչական գործունեության մասին» օրինագիծ, որը դիտարկում է ԱՄՆ կողմից ահաբեկչության աջակցության ու մարդու իրավունքների խախտման հարցերը, նաեւ Իրանի ԶՈՒ ուժեղացման ու ԱՄՆ-ում բնակվող իրանցիներին ավելի ուժեղ աջակցության ցուցաբերման անհրաժեշտությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ