News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով պաշտպանության փոխնախարար Նիկոլայ Պանկովը նախագահի ներկայացուցիչ է նշանակվել Պետական դումայում եւ Դաշնային խորհրդում Հայաստանի հետ զորքերի միավորված խմբավորման վերաբերյալ հարցի քննարկման ժամանակ: Փաստաթուղթը տեղադրված է իրավական տեղեկատվության համացանցային պորտալում, փոխանցում է Lenta-ն: 

«Պետքարտուղար, ՌԴ պաշտպանության փոխնախարար Պանկով Ն.Ա.-ին նշանակել Ռուսաստանի Դաշնության նախագահի պաշտոնական ներկայացուցիչ ՌԴ Դաշնային ժողովի պալատներում Ռուսաստանի Դաշնության եւ Հայաստանի Հանրապետության միջեւ ՀՀ ԶՈւ-ի եւ ՌԴ ԶՈւ-ի Զորքերի (ուժերի) միավորված խմբավորման մասին համաձայնագրի վավերացման ժամանակ»,- նշված է հրամանում:

2016 թվականի նոյեմբերին Վլադիմիր Պուտինը հավանության է արժանացրել Հայաստանի հետ հավաքական անվտանգության Կովկասյան տարածաշրջանում 2 երկրների միավորված խմբավորում ստեղծելու մասին համաձայնագրի նախագիծը: Ստեղծվող կառույցը պետք է զինված հարձակման, ինչպես նաեւ այլ մարտահրավերների եւ կողմերի անվտանգությանը սպառնալիքների դեպքում ակտիվ արձագանք ապահովի:

Խմբավորման հրամանատարին նշանակում է Հայաստանի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարը` Ռուսաստանի ԶՈւ գերագույն գլխավոր հրամանատարի հետ համաձայնեցնելով: Խմբավորման հրամանատարին ուղղված օպերատիվ կառավարման  հրահանգները մշակվում են Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի շտաբի եւ Հայաստանի գլխավոր շտաբի օպերատիվ վարչության կողմից, որից հետո դիտարկվում են 2 կողմերի Գլխավոր շտաբների պետերի կողմից:

Խաղաղ ժամանակաշրջանում խմբավորման հրամանատարը ենթարկվում է Հայաստանի Գլխավոր շտաբին, իսկ ռազմական ժամանակաշրջանում` կողմերի համաձայնությամբ հնարավոր է նաեւ Ռուսաստանի Հարավային ռազմական օկրուգի հրամանատարին ենթարկվելը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ռուսաստանը պարզ տեսնել է մաղթում բոլոր «տիկին Սանդուներին» և նրանց, ովքեր ցանկանում են տանել Հայաստանը. Լավրով
Բայց թող ավելի շուտ գա նրանց համար, ովքեր այժմ նույնպես բռնության են ենթարկվում Արևմուտքի կողմից...
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Մենք Հայաստան մինչև այժմ դաշնակից ենք համարում, իրավաբանորեն դաշնակից ենք. Լավրով
Կարծում եմ՝ ոչ միայն իրավական առումով...
Զատուլինը պատասխանել է Մանուկյանին. Ղարաբաղի իրադարձությունները կանխորոշված ​​էին
Նա նշել է, որ դա դառը ճշմարտությունն է եւ չի ցանկանում կարճ նամակով թվարկել պատճառներն ու պատճառները...
«Հրապարակ». Մասնակցե՞լ, թե՞ չմասնակցել «պառադին»
Վերջին շաբաթների ինտրիգը` արդյո՞ք Փաշինյանը կմասնակցի այս միջոցառումներին, կմնա՞ շքերթին, թե ոչ, ՀՀ...
Ադրբեջանն ի՞նչ  գին է վճարում ռուս խաղաղապահներին դուրս բերելու դիմաց, դժվար է ասել. Արտակ Բեգլարյան
Եթե արցախցիները ռուս խաղաղապահների գործող երաշխիքներով, կամ մինչև  2023 թվականի սեպտեմբերի երաշխիքներով  վերադարձող լինեին, ապա դուսր չէին էլ գա…
Ամենաշատ