News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳ նախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը քննադատել է ԱՄՆ գերագույն դատարանի որոշումը, որով մասամբ չեղարկվել է նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրերի արգելափակումը։

Նրա խոսքով ցավալի է այն փաստը, որ ցանկում ընդգրկված երկրների քաղաքացիները երբեք չեն մասնակցել ԱՄՆ-ի դեմ ահաբեկչությունների, բայցեւայնպես նրանց պատժում են այն ահաբեկչությունների համար, որոնք իրականացրել են այն երկրների քաղաքացիները, որոնք այդ ցանկում չկան։ Նա նշել է, որ Իրանը համարում է, որ Թրափի հրամանագիրը հիմնված չէ փաստերի վրա ու չի օգնի ահաբեկչության դեմ պայքարին, հայտնում է PressTV-ն։

Նախօրեին, ԱՄՆ գերագույն դատարանը համաձայնել է դիտարկել բողոքարկումը երկու ստորին ատյանների դատարանների որոշումների վերաբերյալ, որոնցով արգելափակվել էին Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագրերը՝ մերձավորարեւելյան վեց երկրների քաղաքացիների մուտքն ԱՄՆ արգելելու մասին։

Միաժամանակ դատարանը հնարավորություն է տվել, որ այդ հրամանագրերի որոշ դրույթներ մասմաբ ուժի մեջ մտնեն։ Մասնավորապես դատարանը բացատրել է, որ մուտքի սահմանափակման հրամանագիրը չի կարելի կիրառել նրանց նկատմամբ, ովքեր վաղեմի հարաբերություններ ունեն ԱՄՆ քաղաքացիների ու ձեռնարկությունների հետ, բայց կարելի է կիրառել բոլոր մյուսների նկատմամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ