Հայաստանը հույս ունի, որ ԱՄՆ-ն կշարունակի մասնակցել ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը՝ չնայած վերջին ժամանակներում նկատելի ակտիվության անկմանը։ Այս մասին Sputnik-ի հետ հարցազրույցում ասել է ԱՄՆ-ում Հայաստանի դեսպան Գրիգոր Հովհաննիսյանը։
«Մենք կցանկանայինք հետեւել 20 տարի տեւող գործընթացի շարունակությանը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի աշխատանքներին։ Կցանկանայինք տեսնել ամերիկյան մասնակցությունը՝ այն նույն հունով, ինչ վերջին տարիներին։ Քանի որ վերջին ժամանակներում նոր վարչակազմի կողմից ակտիվության անկում է նկատելի՝ չնայած վերջին շաբաթներում դա վերականգնվում է»,- հայտարարել է նա։
Դեսպանը նշել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը հանդես է եկել հայտարարություններով, որոնք նախորդ տարիների ոգով են։ Հայտարարությունների համաձայն՝ համանախագահները սատարում են հակամարտության լուծման հիմանական սկզբունքները՝ ուժի չկիրառում, տարածքային ամբողջականություն եւ ինքնորոշման իրավունք։