News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հյուսիսային Կորեայի իշխանությունները հրամանագիր են հրապարակել՝ Հարավային Կորեայի նախկին նախագահ Պակ Կըն Կեի ու հետախուզության նախկին ղեկավարի մահապատժի մասին, նրանց մեղադրելով ԿԺԴՀ առաջնորդ Կիմ Չեն Ընի սպանության նպատակով դավադրության մեջ։ Ընդ որում Փհենյանը Սեուլից պահանջում է հանձնել «մեղադրյալներին»։

Ըստ Կորեայի կենտրոնական հեռագրային գործակալության հաղորդագրության՝ «Պակ Կը Հեն եղել է դավադրության հեղինակը, որի նպատակն է եղել 2015-ին Կիմ Չեն Ընի սպանությունը, ինչի կապակցությամբ «Պակ Կըն Հեն պետք է մահապատժի ենթարկվի»։ Ընդ որում գործակալությունը չի նշում, թե ինչպես է իմացել «դավադրության» մասին։ Սակայն նշենք, որ այս շաբաթ այդ մասին հոդված է հրապարակել ճապոնական Asahi Shimbun թերթը։ Հարավային Կորեայի հետախուզության ազգային գործակալությունը հայտնել է, որ Կիմ Չեն Ընի սպանության նպատակով դավադրության մասին վստահեցումները «ոչ մի հիմք չունեն»։

«Մենք հայտնում ենք այն մասին, որ մահապատժի ենք դատապարտել Գեուն-Գի արգելոցի դավաճանին ու խամաճիկային հետախուզության նախկին տնօրենին․․․ ահաբեկչությունը հովանավորող զզվելի պետության հանցագործներին» ,- նշվում է ՑՏԱԿ-ի հրապարակման մեջ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ