News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Մոսկվան պատասխան քայլեր է պատրաստում՝ ԱՄՆ-ում դիվանագիտական սեփականության կալանքի կապակցությամբ։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան, փոխանցում է ՏԱՍՍ-ը։

Դիվանագետը նշել է, որ Մոսկվայի պատասխանը պետք է ունենա «մշակման շատ պատկառելի բազա»։ Ամերիկյան կողմին այդ մասին բազմիցս զգուշացրել են, շեշտել է Զախարովան։

Նա նաեւ նշել է, որ այդ հարցով զբաղվում է ոչ միայն արտաքին քաղաքական գերատեսչությունը։

Հունիսի սկզբին Զախարովան հայտնել էր, որ Մոսկվան կարող է վնասի փոխհատուցում պահանջել  սեփականության կալանքի համար։ Բացի դրանից նա նշել էր, որ այդ օբյեկտներ մտնելու իրավունքից օգտվում են ինչ-որ անհայտ անձիք։ Նախօրեին The Washington Post-ը, վկայակոչելով իր աղբյուրները, հայտնել էր, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի աշխատակազմը դիտարկում է երկու նահանգներում դեսպանատան շենքերը ռուս դիվանագետներին վերադարձնելու հնարավորությունը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ