News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Քալիֆորնիայի Սենատի անդամներ Էնթոնի Պորտանտինոն եւ Սքոթ Ուիլքը նամակ են ուղարկել գործընկերներին՝ կոչ անելով սատարել օրինագիծը, որը քալիֆորնիական կենսաթոշակային կազմակերպություններին արգելում է ներդրումներ անել Թուրքիայի կառավարության հետ կապ ունեցող ընկերություններում:

«Մենք վճռական ենք այս տարի օրինագիծն օրենսդիր մարմնում տեսնելու հարցում: Քալիֆորնիան ջանքեր է գործադրել Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար, եւ մենք հասկանում ենք ժխտողականության կործանարար հետեւանքները: Ժամանակն է ամեն ինչ անել, որպեսզի մեր հարկատուների միջոցներն այլեւս չօգտագործվեն՝ Հայոց ցեղասպանությունը ժխտելու հարցում Թուրքիային աջակցելու համար»,- հայտարարել են սենատորները:

Օրինագծի հեղինակը Քալիֆորնիայի Վեհաժողովի անդամ Ադրին Նազարյանն է: Ավելի վաղ այն հավանության է արժանացել նահանգի Վեհաժողովի կողմից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ