News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

Գերմանիայի կառավարությունը հարմար չի համարում հուլիսի 7-8-ին Համբուրգում նախանշված G20-ի գագաթնաժողովի շրջանակներից դուրս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրապարակային ելույթները: Reuters-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Գերմանիայի ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը:

Նա նշել է, որ Անկարան պաշտոնապես դիմել է Բեռլինին՝ խնդրելով նախագահ Էրդողանին թույլ տալ ելույթ ունենալ Գերմանիայի թուրքերի առջեւ, չնայած Գաբրիելը Թուրքիայի իշխանություններին խորհուրդ է տվել նման խնդրանքով չդիմել: Գերմանացի պաշտոնյան նշել է, որ Բեռլինը չի ցանկանում, որ Անկարան ջուր պղտորի Գերմանիայի թուրքերի շրջանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ