News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ ներկայացուցիչների պալատը հաստատել է Ազգային պաշտպանության մասին օրենքը, այդ թվում այն փոփոխությունը, որն առաջարկել է կոնգրեսական Դեյվ Թրոթը ՝ Թուրքիային ատրճանակների վաճառքն արգելելու մասին, հայտնում է Asbarez-ը։

«Ես հպարտ եմ նրանով, որ իմ գործընկերները համախմբվել են ու հայտնել, որ Թուրքիան այլեւս չի վարկաբեկելու մեր ժողովրդավարական արժեքները»,- հայտնել է Թրոթը։

Իր առաջարկության մեջ Թրոթը դեմ է հանդես եկել 1․2 մլն դոլար արժողության ամերիկյան կիսաավտոմատ ատրճանակները Թուրքիայի նախագահի անվտանգության աշխատողներին վաճառելուն՝ ի պատասխան մայիսի 16-ին Վաշինգտոնում խաղաղ ցուցարարների վրա նրանց հարձակման։

Հիշեցնենք, որ Վաշինգտոնի ոստիկանությունը 18 մարդու՝ այդ թվում անվտանգության 9 աշխատակիցների ու 3 թուրք ոստիկանների կալանավորման հրաման  է տվել՝ Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատան մոտ խաղաղ ցուցարարների վրա հարձակման մեղադրանքով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ