News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի Տրանսպորտի նախարարությունը սահմանափակել է վրացական Georgian Airways ավիաընկերության թռիչքները` որպես պատասխան միջոցառում, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն` վկայակոչելով գերատեսչությանը, որը հաստատել է Թբիլիսիից Մոսկվա վրացական ավիաընկերության թռիչքների սահմանափակման մասին տեղեկությունը:

Նշվում է, որ վրացական ավիաոլորտի ղեկավարությունը մայիսից ռուսական «Ուրալյան ավիաուղիներ» ընկերությանը թույլ չի տալիս թռիչքային ժամանակացույցով մերձմոսկովյան «Ժուկովսկու» օդանավակայանից իրականացնել Թբիլիսի 4 չվերթները:

Վրացական իշխանությունները պետք է կատարեն ռուսական կողմի հանդեպ իրենց պարտավորությունները եւ «Ուրալյան ավիաուղիներին» թույլ տան այդ թռիչքներն իրականացնել:

Ռուսաստանը որոշել է Georgian Airways-ի 4 թռիչքները չեղարկել, ավելի վաղ ասել էին ընկերությունից: Դրանից բացի, վրացական ավիաընկերությանն ավելի վաղ մերժել էին Կազան չվերթների կատարումը:

Այսօրվա դրությամբ Թբիլիսիից Մոսկվա Georgian Airways-ից բացի, թռիչքներ են կատարում S7 Airlines եւ «Աերոֆլոտ» ավիաընկերութունները:

Ռուսական ավիաընկերություններն ամեն շաբաթ Վրաստան մինչեւ 60 չվերթ են կատարում, իսկ վրացական ընկերությունը Ռուսաստանի ուղղությամբ` մինչեւ 20 չվերթ:

Վրաստանի եւ Ռուսաստանի միջեւ 6-ամյա դադարից հետո կանոնավոր ավիահաղորդակցությունը վերականգնվել է 2014 թվականի սեպտեմբերի 15-ից

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ