News
Լրահոս
News
Երեքշաբթի
Ապրիլ 23
Տեսնել լրահոսը

Ծագումով հայ, թուրք գրող, լեզվաբան Սեւան Նիշանյանը բանտից փախուստի դիմելուց հետո այսօր լուսանկար է հրապարակել «Facebook»-ի իր էջում եւ այն մակագրել՝ «օրինազանցը»:

Նիշանյանը հուլիսի 14-ի առավոտյան դուրս է եկել Ֆոչայի բաց ռեժիմի բանտից եւ այդպես էլ չի վերադարձել. Նա անազատության մեջ էր 2014 թվականից ի վեր:

Նիշանյանը Dogan լրատվական գործակալության հետ հեռախոսազրույցում նշել է, որ բանտում չի գտնվում՝ չհաստատելով, սակայն, երկրից հեռանալու մասին տեղեկությունը: «Այլեւս բանտում չեմ եւ վերադառնալու մասին չեմ մտածում: Ես էլ չգիտեմ, թե որտեղ եմ», - ասել է Նիշանյանը:

Թուրքական Hurriyet-ի հետ զրույցում նա նշել է, որ Թուրքիայից փախչելը ընդամենը գումարի հարց է: «3․5 տարին նույնիսկ շատ էր՝ անարդար, անօրինական պատիժների ենթարկվելու համար: Եվս 3 տարի չէի կարող դիմանալ: Ե՛վ այստեղ, եւ՛ արտասահմանում կարող եմ լինել: Որոշ ժամանակ անց արտերկիր էլ կարող եմ մեկնել: Սակայն Թուրքիան մեր երկիրն է: Անշուշտ մի օր վերադառնալու ենք: Թուրքիայից փախչելը շատ հեշտ է: Ինչպես տեսնում եք՝ որոշակի գումարի դիմաց բոլորն էլ կարող են փախչել», - ասել է Նիշանյանը՝ հավելելով, որ 48 ժամ սպասելու կարիք չկա, եւ իրեն արդեն փախած բանտարկյալ կարող են համարել:

Նիշանյանը խոստացել է իր փախուստի մասին մանրամասները ներկայացնել ավելի ուշ:

Հիշեցնենք, որ Սեւան Նիշանյանը 11 տարի 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել անօրինական շինարարություն իրականացնելու համար: Նա Հայոց ցեղասպանության մասին մշտապես բարձրաձայնել է Թուրքիայում եւ աչքի է ընկել իր անվախ պահվածքով։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ