News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին խնդրել է իր համար «ջերմ ընդունելություն» ապահովել: Այս մասին գրում է The Sun-ը՝ վկայակոչելով սեփական աղբյուրներին:

Պարբերականի տրամադրության տակ է հայտնվել երկու երկրների ղեկավարների հեռախոսային խոսակցության վերծանումը: Դրանում, մասնավորապես, Թրամփը զգուշացնում է, որ Մեծ Բրիտանիա չի ժամանի, եթե «մարդիկ չսիրեն իրեն»:

«Վերջին շրջանում ինձ այնտեղ դրական չեն լուսաբանել»,- ասել է Դոնալդ Թրամփը: Ի պատասխան՝ Մեյը նշել է, որ իր գործընկերը, հավանաբար, գիտի, թե ինչպիսին է բրիտանական մամուլը: Թրամփը հավելել է, որ ցանկանում է պաշտոնական այց կատարել, բայց չի շտապում այդ հարցում:

Թրամփը նաեւ կոչ է արել «ազդել» լրատվամիջոցների վրա, սակայն Մեյն ասել է, որ չի կարող լրագրողներին թելադրել՝ ինչ եւ ինչպես լուսաբանել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ