News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Իրաքյան իշխանությունները հերքել են «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման առաջնորդ Աբու Բաքր ալ-Բաղդադիի մահվան մասին տեղեկությունը: Այս մասին հաղորդում է «Ալ Արաբիա»-ն՝ վկայակոչելով Իրաքի ՆԳՆ հետախուզական եւ հակահետախուզական գործողությունների ծառայության ղեկավար Աբու ալ-Բասրին:

Նրա խոսքով՝ ալ-Բաղդադին Սիրիայի տարածքում է, սակայն հեռացել է Ռաքքա քաղաքից: Նա ընդգծել է, որ իրաքյան հետախուզությունը հետեւում է ահաբեկիչների առաջնորդի եւ նրա կողմակիցների տեղաշարժին:

Ավելի վաղ լրատվամիջոցներն ԻՊ-ի առաջնորդի մահվան մասին հերթական լուրերն էին տարածել: Իրաքյան Alsumaria հեռուստաալիքն էլ հաղորդել էր, որ տեղեկությունը հաստատել է հենց խմբավորումը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ