Ստամբուլահայ հայտնի լեզվաբան Սեւան Նիշանյանը բանտը լքելուց հետո 2-րդ գրառումն է կատարել Twitter-ի իր էջում։
Սեւան Նիշանյանը գրել է․ «Ես Թուրքիայի բնակիչների զգացմունքների թարգմանիչը դարձա։ 80 միլիոնը ապրում են այդ բանտից փախչելու երազանքով»։
Նշենք, որ Նիշանյանը հուլիսի 14-ին դուրս էր եկել բանտից եւ երեկոյան չէր վերադարձել։ Նա սոցցանցերում գրել էր․ «Թռչունը թռավ։ Տարոսը 80 միլիոնին»։
Հիշեցնենք, որ Սեւան Նիշանյանը 11 տարի 6 ամսվա ազատազրկման է դատապարտվել անօրինական շինարարություն իրականացնելու համար: Նա Հայոց ցեղասպանության մասին մշտապես բարձրաձայնել է Թուրքիայում եւ աչքի է ընկել իր անվախ պահվածքով։