News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Եգիպտոսը չեղարկում է անվիզա ռեժիմը Կատարի քաղաքացիների համար, որոշ բացառություններով։ Այս մասին հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով Եգիպտոսի ԱԳՆ-ն։

«Կատարի համար բացառությունները շարունակելը ու նրան արտոնություններ տրամադրելը ներկա պայմաններում իմաստ չունի»,- ասել է ԱԳՆ ներկայացուցիչ Ահմեդ Աբու Զեյդը։ Կատարի քաղաքացիները հիմա ստիպված են լինելու դիմել Եգիպտոս մուտքի վիզա ստանալու համար։ 

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը ու Եգիպտոսը խզել են Կատարի հետ դիվանագիտական հարաբերությունները՝ մեղադրելով նրան ահաբեկչությանն աջակցելու մեջ։ Դոհան հերքում է այդ մեղադրանքները։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ