ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու նրա վարչակազմը խոստովանում են, որ Իրանն իրականացնում է 2015 թվականի «միջուկային համաձայնագիրը», փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
Սպիտակ տան ներկայացուցիչը լրագրողներին հայտնել է, որ համաձայնագրի իրագործման եռամսյակային հաշվետվությունը, որը պատրաստել է ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը, ԱՄՆ նախագահի անունից ուղարկվել է կոնգրես։
Երկուշաբթի սպառվել է հերթական հաշվետվության վերջնաժամկետը։ Նախագահը պարտավոր է կոնգրեսին իրազեկել համաձայնագրի իրագործման մասին յուրաքանչյուր 90 օրը մեկ։ Նմանօրինակ հաշվետվություն ներկայացվել է նաեւ գարնանը։