News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն մտադիր է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել՝ տարածաշրջանում նրա հրթիռային ծրագրի ու «թշնամական գործունեության» հետ կապված։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին լրագրողներին ասել է Սպիտակ տան ներկայացուցիչը։

«Մենք նոր պատժամիջոցներ կսահմանենք՝ Իրանին պատասխանատվության ենթարկելու համար՝ մի շարք ուղղություններով նրա վարքագծի պատճառով, մասնավորապես՝ հրթիռների հետ կապված»,- ասել է նա։

Նա նշել է, որ պատժամիջոցները կապ չեն ունենա երկու տարի առաջ Իրանի եւ համաշխարհային հանրության միջեւ, ներառյալ՝ ԱՄՆ-ն, ստորագրված Գործողությունների համատեղ համընդգրկուն ծրագրի հետ։ Այդ համաձայնագրի շրջանակում Վաշինգտոնը Իրանի դեմ մի շարք պատժամիջոցներ է չեղարկել։

«Դրանք «միջուկային համաձայնագրի» շրջանակում չեղարկված պատժամիջոցները չեն»,- նշել է պաշտոնյան։ Նա, սակայն, չի հստակեցրել, թե ե՞րբ եւ ո՞ւմ դեմ կսահմանվեն նոր պատժամիջոցները։

Սպիտակ տանը հավելել են, որ ԱՄՆ նախագահն ու պետքարտուղարը Իրանի «միջուկային համաձայնագրի» իրականացման վերաբերյալ կոնգրեսին եռամսյակային հաշվետվությունում մտադիր են նշել, որ «այդ երկիրը նախկինի պես ԱՄՆ-ի եւ նրա շահերի, ինչպես նաեւ տարածաշրջանային կայունության համար  ամենամեծ սպառնալիքն է», ինչպես նաեւ նշել «Իրանի թշնամական գործունեությունը, որը տարածվում է միջուկային ոլորտից շատ հեռու»։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մոսկվացուն սպառնում է 5,5 տարվա ազատազրկում՝ «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցի համար
Ըստ «Ազատություն» ռադիոկայանի՝ դատախազը մեղմացուցիչ հանգամանք է համարել Կոխովեցի մեղքի մասնակի ընդունումը...
Bloomberg. ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է աշխատել Իրանում՝ չնայած Իսրայելի հետ հարաբերությունների սրմանը
ՄԱԳԱՏԷ-ն շարունակում է Իրանում անվտանգության միջոցառումներ իրականացնել
ԱՄՆ-ն Նիգերին մեղադրել է Իրանի հետ ուրանի վերաբերյալ գործարք պատրաստելու մեջ. WSJ
Նիգերը որոշել է խզել ռազմական համաձայնագիրը Վաշինգտոնի հետ...
Իրանը հայտնել է, որ պատրաստ է քննարկել միջուկային գործարքի վերականգնումը ԵՄ ցանկության դեպքում
Իրանը պատրաստ է քննարկել...
ԱՄՆ- ն Իրանում ուրանի մակարդակի հարստացման աշխատանքները ռազմական բնույթի է համարում
Իրանը կպաշտպանի իր միջուկային ծրագրի խաղաղ զարգացման իրավունքը. Ռաիսի
Միջուկային զենք ունեցող երկրները ձգտում են թույլ չտալ Իրանի ժողովրդին իրականացնել իր օրինական իրավունքը...
Ամենաշատ