News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Իրանի ԱԳՆ-ն «էժանագին ու անիմաստ» քայլ է անվանել ԱՄՆ-ի կողմից Իրանի նկատմամբ նոր պատժամիջոցների սահմանումը։ Իրանի ԱԳՆ հայտարարության մեջ ասվում է, որ Թեհրանը կպատասխանի այդ պատժամիջոցներին, հայտնում է PressTV-ը։

Իրանը «իր հերթին նոր պատժամիջոցներ է սահմանելու ԱՄՆ մի շարք քաղաքացիների ու կազմակերպությունների դեմ, որոնք ձեռնարկել են թշնամական քայլեր՝ իրանական ժողովրդի ու տարածաշրջանում այլ մուսուլմանական երկրների դեմ»։ Թե հատկապես ում դեմ են ուղղված լինելու պատժամիջոցները, կհայտարարվի մոտ ժամանակներս։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ