ՌԴ դաշնային խորհուրդը վավերացրել է Հայաստանի հետ միացյալ զորախմբի մասին համաձայնագիրը, փոխանցում է «Ինտերֆաքս»-ը։
«Միացյալ զորախումբի նպատակը Կովկասյան տարածաշրջանում ռազմական անվտանգություն ապահովելն է»,- ասվում է համապատասխան փաստաթղթում։
Տարածաշրջանում ագրեսիայի անմիջական սպառնալիքի պարագայում կամ պատերազմի ժամանակ ագրեսիան հետ մղելու համար նախատեսված զորախմբի կազմում կներառվեն կողմերի զինված ուժերի ղեկավար մարմիններ եւ զորքեր։