News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ Գերագույն դատարանը ժամանակավորապես արգելել է փախստականների ընդունումը մինչեւ վերաքննիչ դատարանի վճիռը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Գերագույն դատարանը բավարարել է Թրամփի վարչակազմի հարցումը՝ ներգաղթի մասին նրա հրամանագրի շրջանակում փախստականների ընդունումը դադարեցնելու մասին։ Սակայն վարչակազմի հաղթանակը ամբողջական չէ ու ժամանակավոր է։

Դատավորները ուժի մեջ են թողել նաեւ ստորին ատյանների դատարանի վճիռը, որը ընդլայնել է «բարիդրացիական» ազգակցական հարաբերությունների տեսակների ցանկը՝ դրանում ընդգրկելով նաեւ տատիկ- պապիկներին։ Իրանի, Իրաքի, Լիբիայի, Սոմալիի, Սուդանի, Սիրիայի ու Եմենի քաղաքացիները կարող են ժամանել ԱՄՆ, եթե կարողանան ապացուցել, որ ԱՄՆ-ում բարեխիղճ հարաբերություններ ունեն։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ