News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Ամերիկացի սենատոր Ջոն Մակքեյնը խոստացել է գլխուղեղի ուռուցքը հեռացնելուց հետո աշխատանքի վերադառնալ։ «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին Assoсiated Press գործակալությանն ասել է Մակքեյնի ընկերը՝ սենատոր Լինդսի Գրեմը։ 

«Այո, ես պետք է մի փոքր ավելի երկար տանը մնամ՝ բուժման կուրս անցնելու համար։ Ես կվերադառնամ»,-հեռախոսով իր գործընկերոջն ասել է Մակքեյնը։

Ավելի վաղ հայտնի է դարձել, որ Մակքեյնի մոտ ախտորոշվել է գլխուղեղի ուռուցքի ագրեսիվ տեսակ՝ գլիոբլաստոմա։ Լրատվամիջոցների տվյալներով՝ Մակքեյնի ձախ աչքի շրջանում թրոմբ է եղել, որը վիրահատությամբ հեռացրել են։ Դա էլ դարձել է ուռուցքի առաջացման պատճառ։

«Եկեք աղոթենք։ Աստված գիտի, թե ինչով դա կավարտվի, ոչ թե ես։ Բայց ինձ մի բան է հայտնի՝ այդ հիվանդությունը չի բախվել նման լուրջ հակառակորդի հետ»,-հավելել է սենատորի ընկերը։

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մակքեյնին շուտափույթ առողջացում է մաղթել՝ նրան «մարտիկ» անվանելով։ ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբաման եւ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը եւս նրան իրենց աջակցությունն են հայտնել։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ