News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Որպես գումար տնտեսելու միջոց ռուսաստանցիների շրջանում ամենամեծ տարածումն է ստացել խանութներում զեղչերի ու գովազդային ակցիաների որոնումը, հետեւում է Romir հոլդինգի հարցումից, հայտնում է Gazeta-ն։

2017-ի հունիսի դրությամբ, խանութներում զեղչեր ու գովազդային ակցիաներ որոնողների մասնաբաժինը հասել է 36 տոկոսի՝ 2016-ի հունիսի 26 տոկոսի համեմատ։

28-ից 30 տոկոս է ավելացել հարցման այն մասնակիցների թիվը, ովքեր ընտրում են հատուկ առաջարկներով ու զեղչերով խանութները։ Ընդ որում ավելի էժանագին ապրանք գնողների թիվը կայուն է մնացել՝ 31 տոկոս։

Հետազոտության մեջ հայտնում են, որ տնտեսման մյուս ձեւերը աննշան նվազել են։ Եվ այսպես 21-ից 19 տոկոս է նվազել նրանց թիվը, ովքեր հրաժարվում են մթերքների թանկարժեք տեսակների գնումից։

Իրենց բյուջեն վերահսկելու նպատակով գնումների ավելի հազվադեպ է գնում հարցման մասնակիցների 17 տոկոսը։ Մեկ տարի առաջ այդ թիվը կազմում էր 22 տոկոս։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ