News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ռուսական կողմը կշարունակի պաշտպանել ռուսաստանցի Ալեքսանդր Լապշինի իրավունքներն ու շահերը, որը Բաքվում 3 տարվա ազատազրկման է դատապարտվել, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել են ՌԴ ԱԳՆ-ի տեղեկատվության եւ մամուլի դեպարտամենտից:

«Լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ այսօր Բաքվի ծանր հանցագործությունների դատարանը Ռուսաստանի քաղաքացի Ալեքսանդր Լապշինին ազատազրկման է դատապարտել 3 տարի ժամկետով: Ինչպես հայտնի է, նախկինում Լապշինին առաջադրված մեղադրանքները կապված են Լեռնային Ղարաբաղ նրա այցելության հետ»,- նշել են դեպարտամենտից:

Արտաքին քաղաքականության գերատեսչությունից հիշեցրել են, որ «այս գործի նկատմամբ մեր սկզբունքային մոտեցումն արդեն  նշվել է՝ մենք դեմ ենք լրագրողների կամ պարզապես մասնավոր անձանց այս կամ այն տարածք, այդ թվում՝ այս կամ այն տարածաշրջան այցելությունների քրեականացմանը»:

«Կշարունակենք ՌԴ քաղաքացու օրինական իրավունքների եւ շահերի պաշտպանության աշխատանքը՝ հաշվի առնելով դատարանի սահմանած դատավճիռը: Ադրբեջանում Ռուսաստանի դեսպանատան ներկայացուցիչները կապ են պահպանում Լապշինի եւ նրա փաստաբանի հետ»,- հավելել են ՌԴ ԱԳՆ-ից:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՄԻԵԴ-ը մերժել է Ալեքսանդր Լապշինի գործով Ադրբեջանի բողոքը
Մոտ երեք տարի պահանջվեց, մինչեւ ՄԻԵԴ-ը մեղավոր ճանաչեց Ադրբեջանի իշխանություններին եւ նրանց պարտավորեցրեց դրամական փոխհատուցում վճարել բլոգերին․․․
Ադրբեջանը բողոք է ներկայարցել ՄԻԵԴ-ում Լապշինի մահափորձի փաստով գործի վերանայման համար
«Հիանալի նորություն։ Ադրբեջանը բողոք է ներկայացրել ՝ 2021 թվականի հոկտեմբերի 11-ին ՄԻԵԴ-ում գործի վերանայման համար․․․
Լապշին. Ադրբեջանի դեմ իմ բողոքի վերաբերյալ Եվրոպական դատարանի որոշումն այսուհետ մտավ պատմության մեջ
«Եվ այժմ Ալիեւի համար այս «անհարմար» միջադեպը նշվելու է Ադրբեջանում մարդու իրավունքների խախտման վերաբերյալ յուրաքանչյուր զեկույցում...
Լապշինը հաշիվ է բացել «Արցախբանկ»-ում՝ ՄԻԵԴ որոշման համաձայն Բաքվից 30 հազար եվրո ստանալու համար
«Հաղթանակ! Մարդու իրավունքների եվրոպական դատարանն Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Բաքվի բանտում իմ դեմ սպանության փորձ կատարելու եւ դաժան խոշտանգումների մեջ...
Լապշին. Ես մի քիչ խղճում եմ Իլհամ Ալիեւին, նա վաղուց նման նվաստացման չէր ենթարկվել
Սկզբում նա անձամբ եւ ամենաբարձր մակարդակով մեկնաբանեց իմ ձերբակալման այս ամբողջ պատմությունը, քննարկեց Լուկաշենկոյի հետ, պարծեցավ, իմ հետեւից ուղարկեց իր անձնական ինքնաթիռը․․․
ՄԻԵԴ-ը Ադրբեջանի իշխանություններին մեղավոր է ճանաչել Ալեքսանդր Լապշինի դեմ մահափորձի մեջ
Ադրբեջանին պարտավորեցրել են ինձ 30 000 եվրո փոխհատուցում վճարել․․․
Ամենաշատ