Շվեդական ոստիկանությունը կալանավորել է մի կնոջ ու 2-8 տարեկան երեք փոքր երեխաների սպանության մեջ կասկածվողին։ AP-ի փոխանցմամբ, կինն ու նրա երեք երեխաները գտնվում էին բնակարանում, որը հրկիզել է չարագործը։ Հայտնում են, որ մահից առաջ նրանք ենթարկվել են բռնության, քանի որ նրանց մարմինների վրա հայտնաբերվել են վնասվածքներ, որոնք կապակցված չեն հրդեհի հետ։ Ոստիկանները գտել են կնոջ ու երեխաներից մեկի մարմինները, մյուս երկուսը մահացել են հիվանդանոցում։