News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ Ջեֆ Սեշնսին գլխավոր դատախազ չէր նշանակի, եթե իմանար, որ վերջինը կնախընտի ինքնաբացարկ հայտարարել 2016-ի ընտրություններին ռուսական միջամտության հետաքննությունից, որը արդարադատության նախարարությունն է վարում ։ Այս մասին նա հայտնել է New York Times թերթին։

«Ամերիկայի ձայնը» հաղորդում է, որ մարտին Սեշնսն ինքնաբացարկ է հայտարարել Ռուսաստանի իշխանությունների հետ Թրամփի թիմակիցների հնարավոր դավադրության հետաքննության հսկողությունից։ Նա այդ քայլին է դիմել, քանի որ հայտնի էր դարձել, որ նա երկու անգամ հանդիպել է Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կիսլյակի հետ 2016-ին։

«Սեշնսը չպետք է ինքնաբացարկ հայտարարեր, իսկ եթե մտադիր էր, ուրեմն պետք է ինձ այդ մասին նախապես ասեր՝ մինչեւ այդ պաշտոնը զբաղեցնելը ու ես մեկ ուրիշին կընտրեի»,- հայտնել է Թրամփը։ «Ջեֆ Սեշնսը համաձայնում է զբաղեցնել այդ պաշտոնը, հետո ինքնաբացարկ է հայտարարում, ինչը իմ կարծիքով արդարացի չէ նախագահի նկատմամբ,- հավելել է նա,- Ի՞նչ իմաստ ունի համաձայնել աշխատանքին, իսկ հետո ինքնաբացարկ հայտարարել։ Եթե նա ինքնաբացարկ հայտներ նշանակումից առաջ, ես կասեի «Շնորհակալություն, Ջեֆ, ես քեզ չեմ նշանակի»։ Դա  մեղմ ասած,ծայրաստիճան անարդարացի է նախագահի նկատմամբ»,- ասել է Թրամփը։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ