News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 24
Տեսնել լրահոսը

«Բրեքսիթի» հարցում ԵՄ-ի  բանակցող Միշել Բարնյեն Բրիտանիային բրիտանացի գործընկեր Դեւիդ Դեւիսի հետ բանակցությունների երկրորդ փուլից հետո կոչ է արել հստակություն մտցնել առանցքային հարցերի շուրջ ։

Բանակցությունների արդյունքներով մամուլի ասուլիսի ընթացքում Բարնյեն նշել է, որ երկու կողմերն էլ դեռ համաձայնության չեն հանգել ԵՄ-ից դուրս գալու մասին Բրիտանիայի օրինագծի ու Մեծ Բրիտանիայում ապրող ԵՄ քաղաքացիների իրավունքների հարցում։  «Մենք հստակություն ենք պահանջում ֆինանսական կարգավորման, քաղաքացիների իրավունքների ու Իռլանդիայի հարցի շուրջ»,- ասել է նա։ Նրա խոսքով, այս շաբաթվա փորձը ցույց է տվել, որ առաջընթացը հնարավոր է դիրքորոշումների հստակության դեպքում։

Դեւիսը բանակցությունները անվանել է «բարդ, բայց կառուցողական»՝ նշելով, որ «դեռ քննարկման շատ թեմաներ կան»։ Նրա խոսքով, որոշումը երկու կողմերից ճկունություն է պահանջելու։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ