Չինաստանի Շենսի նահանգի իշխանությունները ուժեղ ջրհեղեղի պատճառով տարհանել են Յույլին քաղաքի 2,9 հազար բնակիչների: «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությունը:
Քաղաքում մի քանի օր շարունակ տեղատարափ անձրեւները չեն դադարում, տեղական օդերեւութաբանական կենտրոնը արդեն 3 անգամ վտանգի առավելագույն՝ կարմիր մակարդակ է հայտարարել:
Օդերեւութաբանների տվյալներով՝ քաղաքում վերջին օրերին մոտ 100 մմ տեղումներ են գրանցվել, առավել ուժգին տուժել են Սույդե եւ Ցզիչժոու գավառները: Սույդեում ամբարտակը փլուզվել է, որի հետեւանքով ամբողջ գավառը ջրածածկ է եղել:
Քաղաքի փողոցներն ամբողջությամբ ջրով են ողողված, ջրի մեջ են մեծ թվով լքված ավտոմեքենաներ, մարդիկ լողալով են տեղաշարժվում: