News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

Ֆրանսիայի էկոնոմիկայի նախարարությունը աշխատում է Փարիզի «Ռուասի» (Շարլ դե Գոլ) եւ «Օրլի» օդանավակայանների մասնավորեցման ուղղությամբ, հաղորդում է  BFM TV-ն:

Հստակեցվում է, որ պոտենցիալ գնորդ է Vinci կորպորացիան, որին ներկա պահին պատկանում են օդանավակայանը վերահսկող ADP ընկերության 80 տոկոսը։

Հեռուստաալիքը հաղորդում է, որ սցենարներ են մշակվում ինչպես ADP-ում պետական փաթեթի ամբողջական վաճառքի, այնպես էլ մասնակի վաճառքի ուղղությամբ։ Բաժնետոմսերի պետական փաթեթի՝ 50.6 տոկոսի ամբողջական վաճառքի պարագայում պետությունը ծրագրում է 7 մլրդ եվրո շահույթ ստանալ։ Մեկ այլ սցենարի համաձայն՝ պետությունը կարող է իր ներկայությունը կրճատել 30 տոկոսով։

Մասնավորեցումը պետք է տեղի ունենա 2018 թվականին։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ