News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտնել է, որ երկրի իշխանությունները կբացահայտեն յուրաքանչյուր ձրիակերի, հայտնում է նախագահի մամուլի ծառայությունը։

Բելառուսի նախագահը նշել է, որ ձրիակերների մասին նոր փոփոխված դեկրետի ընդունումից հետո, տեղական իշխանությունները կստանան լայն լիազորություններ։ «Մենք կբացահյտենք բոլորին՝ ով կարող է, բայց չի ուզում, ով ուզում է, բայց չի կարող ու նրանք, ում պետք է բահը ձեռքները տալ ու ուղարկել աշխատելու։ Թող ինձնից չվիրավորվեն»,- նշել է Լուկաշենկոն։

Նա նաև հավելել է, որ մարդկանց պետք է սովորեցնել աշխատել։ «Չի կարելի ստեղծել գործազուրկների դաս։ Եթե մենք հասարակության մեջ չներգրավենք օգտակար աշխատանքը,  ինչպես նախկինում էին անում, ուրեմն մենք կստեղծենք այդ դասը, ու այն կավելանա»,- ասել է հանրապետության ղեկավարը՝ շեշտելով, որ դա անթույլատրելի է։ Նրանց, ովքեր նախագահի խոսքով՝ոչ մի բանի ունակ չեն, նա խոստանում է ստիպել աշխատել «սպեցիֆիկ մեթոդներով»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ