News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Սիրիայում ավելի քան 600 հազար տեղահանված մարդիկ վերադարձել են իրենց տներ այս տարվա առաջին յոթ ամիսներին, հայտնում է Միգրացիայի հարցերով միջազգային կազմակերպությունը (IOM), փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

Կազմակերպության տվյալներով, այս տարի տուն վերադարձած սիրիացիների թիվը մոտ է 2016-ին վերադարձածների թվին։ Այդուհանդերձ, նոր տեղահանված անձանց թիվը զգալիորեն գերազանցում է տուն վերադարձածների թիվը, հայտնում է IOM-ը։

602 հազար 759 տեղահանված անձանց մոտ 67 տոկոսը վերադարձել է Հալեպ նահանգ, որտեղ խաղաղ կյանքի վերականգնման գործընթացը հնարավոր է դարձել այն բանից հետո, երբ սիրիական բանակը գրեթե ամբողջությամբ ազատագրել է նահանգը ԻՊ խմբավորումից։

Հունվար- հուլիս ամիսներին վերադարձածների մեծ մասը  Սիրիան չէր լքել, եւս 16 տոկոսը վերադարձել է Թուրքիայից, Լիբանանից, Հորդանանից ու Իրաքից։

Ընդամենը այս պահի դրությամբ Սիրիայում է գտնվում ավելի քան վեց միլիոն տեղահանված անձ, հայտնում է IOM-ը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ