News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Բարսելոնի մի քանի հարյուր բնակիչներ զանգվածային զբոսաշրջության դեմ բողոքի ակցիա են կազմակերպել զբոսաշրջիկների շրջանում ամենահանրաճանաչ Բարսելոնետա շրջանում, փոխանցում է BBC-ն։

Ակցիայի մասնակիցները կախել են «Մենք զբոսաշրջիկներ չենք ցանկանում», «Դադարեցրե՛ք զանգվածային զբոսաշրջությունը» եւ այլ գրություններով պաստառներ։ Ակցիան կազմակերպել են Բարսելոնետա շրջանի բնակիչները, նրանց միացել են նաեւ Կատալոնիայի մայրաքաղաքի այլ շրջանների բնակիչներ։

Բարսելոնետա շրջանը զբոսաշրջիկների կուտակման հիմնական վայրերից է։  Բարսելոնի բնակիչներ դժգոհ են նրանց վարքագծից, ինչպես նաեւ նրանից, որ զբոսաշրջիկների թվի ավելացման պատճառով քաղաքում թանկանում է բնակարանների վարձավճարը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ