News
Լրահոս
News
Հինգշաբթի
Հունիս 20
Տեսնել լրահոսը

Վեսթմինսթերյան պալատի աշտարակի ժամացույցը, որն առավել հայտնի է Բիգ-Բեն անունով, վերանորոգման պատճառով օգոստոսի 21-ից «կլռի», հայտնում է Reuters-ը: Աշխատանքները կշարունակվեն գրեթե 4 տարի:

Մուրճերը, որոնք վերջին 157 տարվա մեծ մասի ընթացքում ժամը մեկ հարվածել են մոտ 14-տոննայանոց զանգին, ժամացույցից կանջատվեն: Զանգի ձայնը հնարավոր կլինի լսել միայն կարեւոր իրադարձությունների դեպքում, օրինակ՝ Նոր տարին նշելիս:

Եղիսաբեթի 96-մետրանոց աշտարակը համարվում է Մեծ Բրիտանիայի ամենաշատ լուսանկարվող շենքը:

Վերականգնման շրջանակում ծրագրվում է լվանալ եւ նորոգել Բիգ-Բենի թվացույցները: Միաժամանակ փակ կլինեն միայն երեքը, իսկ չորրորդը ժամը ցույց կտա՝ աշխատելով ժամանակակից էլեկտրական շարժիչով (վերանորոգումից հետո ժամացույցի օրիգինալ մեխանիզմը կվերադարձվի):

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ