News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Էստոնիայի խորհրդարանը ընդունել է օրենք ՝ քաղցր ըմպելիքները հարկելու մասին։ Kedem.ru-ն հայտնում է, որ հիմա բոլոր այն ըմպելիքները, որոնց մեջ շաքարը կամ քաղցրացուցիչ նյութերը պարունակվում են 100 մլ հեղուկի մեջ 5 գրամը գերազանցող քանակությամբ, հարկվելու են։

Հարկի դրույքը կազմում է մեկ լիտրից 10 ցենտ՝ 100 մլ հեղուկի մեջ 5-8 գրամ շաքարի խտության դեպքում, իսկ շաքարի ավելի բարձր պարունակությամբ ըմպելիքների համար հարկի դրույքը կկազմի լիտրի դիմաց 30 ցենտ։ Հարկից ազատվելու ակնկալիքներ կարող են ունենալ բնական հյութեր, կաթնային ըմպելիքներ ու յոգուրտներ արտադրողները։ Համարվում է, որ քաղցր ըմպելիքների հարկի շնորհիվ բյուջեն 2018-ին կհամալրվի մոտ 15 մլն եվրոյով։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ