News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Ռուսաստանի արդարադատության նախարարությունը «Եհովայի վկաներ»-ին ներառել է երկրում արգելված կազմակերպություննեի ցանկում, որոնց վերաբերյալ ծայրահեղականության պատճառով  լուծարման կամ գործունեությունն արգելելու որոշում է կայացվել։ Այս մասին հաղորդում է RT-ն՝ վկայակոչելով գերատեսչության մամուլի ծառայությունը։ 

«Ռուսաստանի արդարադատության նախարարությունը հասարակական միավորումների կամ կրոնական կազմակերպությունների ցանկում, որոնց նկատմամբ դատարանը լուծարման կամ գործունեության արգելքի որոշում է կայացրել, ներառել է «Ռուսաստանում Եհովայի վկաների կառավարման կենտրոն» կրոնական կազմակերպությանը եւ նրա կառույցում ներառված 395 տեղի կրոնական կազմակերպություններին»,-ասվում է գերատեսչության կայքում։

Մարտի 23-ին արդարադատության նախարարությունը կարգադրել է դադարեցնել «Եհովայի վկաներ»-ի գլխավոր մասնաճյուղի գործունեությունը։

Ավելի ուշ Ռուսաստանի գերագույն դատարանը կազմակերպության աշխատանքը ծայրահեղական ճանաչեց եւ երկրի տարածքում արգելեց նրա գործունեությունը։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ