Կոտայքի մարզի Արագյուղ գյուղում օգոստոսի 18-ին 67-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել: NEWS.am-ին Արագյուղի գյուղապետ Արայիկ Իսպիրյանն այսօր՝ օգստոսի 19-ին, նշեց, որ 67-ամյա տղամարդը Երեւանի բնակիչ է եղել: Նա Արագյուղում ունեցել է ամառանոց, զբաղվել է մեղվաբուծությամբ եւ հենց իր ամառանոցում էլ նրան հայտնաբարել են մահացած:
Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: