News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 20
Տեսնել լրահոսը

Չեչնիայում դատախազությունը դատարան է ուղարկել Կուրչալոեւի շրջանի բնակչի քրեական գործը, որը, իմանալով 17-ամյա դստեր ամուսնանալու որոշման մասին, նրան ծեծի է ենթարկել եւ սափրել գլուխը։

Գերատեսչության մամուլի ծառայությունը հաղորդում է, որ տղամարդը մեղադրվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 156-րդ հոդվածով («Անչափահասի դաստիարակության ժամանակ պարտականությունների անպատշաճ կատարում՝ ուղեկցված դաժան վերաբերմունքով»)։ Տվյալ հանցագործության համար առավելագույնը երեք տարի ազատազրկում է սպառնում։

«Կոմսոմոլսկայա պրավդա»-ն նմանատիպ այլ դեպքեր է նկարագրել։ Այսպես, Կարանայ աուլ գյուղում 17-ամյա եւ 19-ամյա երկու աղջիկներ են անհետացել։ Պարզվել է, որ աղջիկներին սպանել է նրանց հայրը, իսկ մարմինները՝ թաքցրել։ Պատճառն այն է, որ աղջիկներն ուշ են տուն վերադարձել՝ «խայտառակելով ընտանիքին»։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ