News
Լրահոս
News
Հինգշաբթի
Ապրիլ 25
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ն գտել ու Իրաքին է վերադարձրել Սադդամ Հուսեյնի գողացված շախմատը, հայտնում է Iraqi News-ը։

Գողացված արտեֆակտը վերադարձրել են Իրաքի կառավարությանը։ Ամերիկացի դիվանագետները հանդիպել են մշակույթի ու հին իրերի փոխնախարար Կաիս Ռաշիդի հետ ու վերադարձրել 2003-ին գողացված ու ՀԴԲ-ի կողմից հայտնաբերված շախմատը։ «ԱՄՆ-ն մտադիր է նախկինի պես օգնել գողացված արտեֆակտների վերադարձման հարցում»,- ասվում է դեսպանատան հաղորդագրության մեջ։

Իրաքյան հին իրերի, այդ թվում Սադդամ Հուսեյնի անձնական իրերի բազմաթիվ գողություններ են կատարվել 2003-ին Իրաք ԱՄՆ-ի ներխուժումից հետո, նշում է պարբերականը։ Այդ դեպքերը շարունակվել են նաեւ ԻՊ-ի արշավի ժամանակ, հավելել է թերթը։

Իսկ անցած շաբաթ Եգիպտոսի հնությունների նախարարությունը 44 հին մետաղադրամ է փոխանցել Կահիրեում Իրաքի դեսպանատանը։ Մետաղադրամները պատկանում էին Հաշիմիտների իրաքյան թագավորական տոհմին, որը կառավարել է մինչեւ 1958թ․։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ