News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Մուրմանսկում Հյուսիսային Սառուցյալ օվկիանոսի ափից 15 տոննա պլաստիկ աղբ է մեկ օրում հավաքվել:

 Ակցիային մասնակցել են 500 տեղացիներ, Ռուսաստանի եւ այլ երկրների կամավորներ, ինչպես նաեւ ՄԱԿ շրջակա միջավայրի ծրագրի (UNEP) ներկայացուցիչներ: Նրանք մաքրել են Ռուսաստանի հյուսիսի խոշորագույն նավահանգիստներից մեկի բնակավայրի ափը: Մուրմանսկի բնակչությունը մոտ 300 հազար է:

Սա օվկիանոսի միակ աղտոտված շրջանը չէ: Գիտնականների տվյալներով՝ սառույցների հալքը նպատում է պլաստիկ աղբի առաջխաղացմանը: Վերջերս Հյուսիսային բեւեռից հազարավոր մղոն հեռավորության վրա պենոպլաստի սառած կտորներ են հայտնաբերվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ