News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Մեծ Բրիտանիայում ծծմբական թթվի վաճառքը կսահմանափակվի՝ հաշվի առնելով դրա օգտագործումը ինքնաշեն պայթուցիկ նյութերում: Այս մասին հայտարարել է ներքին գործերի նախարար Ամբեր Ռադը, հաղորդում է Metro-ն:

Նրա խոսքով՝ ծծմբական թթվի վաճառքը խիստ կսահմանափակվի, բացի այդ կարգելվի առանց հարգելի պատճառի ագրեսիվ քիմիական նյութերով  հասարակական վայրեր այցելել:

«Մենք մտադիր ենք թույլ չտալ երեխաներին համացանցով դանակներ ձեռք բերել, եւ արգելել առանց ծանրակշիռ հիմքերի թթու պահել իրենց մոտ», - ասել է նա: «Կարգելվի նաեւ 18 տարին չլրացած անձանց թթու վաճառել»:

Նշենք, որ վերջերս Մեծ Բրիտանիայում թթվային հարձակումների քանակի կտրուկ աճ է գրանցվել, վեց ամսվա ընթացքում ագրեսիվ նյութերով ավելի քան 400 հարձակումներ են եղել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ