News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 18
USD
454.86
EUR
478.29
RUB
7.18
Տեսնել լրահոսը

ԱՄՆ-ում ոստիկանները հարբած տղամարդու են կալանավորել, որը պնդում է, թե ճանապարհորդություն է կատարել ժամանակի մեջ եւ ժամանել է զգուշացնելու այլմոլորակայինների հարձակման մասին:

Միջադեպը տեղի է ունեցել Վայոմինգ նահանգի Կասպեր քաղաքում, հայտնում է AP-ն: Տղամարդը պնդել է, որ ժամանել է 2048 թվականից եւ ցանկացել է քաղաքի բնակիչներին զգուշացնել, որ հաջորդ տարի այլմոլորակայիններ են ներխուժելու, եւ անհրաժեշտ է քաղաքից հնարավորինս արագ հեռանալ: Նա հանդիպում է խնդրել քաղաքապետի հետ: Նրա խոսքով՝ ինքը կարողանում է ժամանակի մեջ ճանապարհորդել, քանի որ այլմոլորակայիններն իր մարմինը ալկոհոլով են լցրել: Նա նշել է, որ իրեն պետք է ուղարկեին 2018 թվական:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ