News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 19
Տեսնել լրահոսը

Հռոմի Ֆրանցիսկոս պապի հետ բարեգործական ընթրիքի ժամանակ իտալական բանտի երկու բանտարկյալ փախուստի են դիմել, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով տեղական լրատվամիջոցներին:

Անհետացումը տեղի է ունեցել կիրակի պոնտիֆիկոսի՝ Բոլոնիա այցի ժամանակ, որի ծրագրում նախատեսվում էր  ընթրիք 1000 մարդու հետ՝ անտուններ, անապահովներ, ներգաղթյալներ եւ տեղի բանտերի կալանավորներ: Արարողության ավարտից հետո բանտերից մեկի ղեկավարությունը իր ենթականերին հաշվելիս պակաս է նկատել:

Պարզվել է, որ նրանք նույնիսկ ընթրիքին չեն հասել: Նեապոլից երկու տղամարդ բանտարկյալները անհետացել են այն բանից հետո, երբ շեղել են ընթրիքը մատուցող կամավորների ուշադրությունը հյուրերին ուղեկցողների վրա:

Փախուստի դիմածների եւ նրանց հանցանքի մասին, որի համար դատապարտված էին, դեռ չի հայտնվում, սակայն հայտնի է, որ նրանք հանրային վտանգ ներկայացնող կրկնահանցագործներ են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ