News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Տրանսպորտային միջոցների հապաղումներից եւ կուտակումներից խուսափելու նպատակով 2017 թվականի հոկտեմբերի 16-ից Երեւան քաղաքի Ա.Բաբաջանյան պողոտա - Անդրանիկի փողոց լուսացույցային օբյեկտով կարգավորվող շրջանաձեւ երթեւեկության խաչմերուկում կկատարվի երթեւեկության կազմակերպման փոփոխություն:

Համապատասխան ճանապարհային նշաններով եւ գծանշումներով երթեւեկությունը կկազմակերպվի այնպես, որ երթեւեկության առավելություն ունենան շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցները՝ մերձակա փողոցներից շրջանաձեւ երթեւեկության հատված մուտք գործող տրանսպորտային միջոցները պետք է ճանապարհը զիջեն շրջանաձեւ երթեւեկության հատվածում գտնվող տրանսպորտային միջոցներին:

Միաժամանակ՝ կփոփոխվեն նշված խաչմերուկի լուսացույցների աշխատանքային ռեժիմները՝ դրանք կաշխատեն դեղին թարթող աշխատանքային ռեժիմով:

Տպել
Ամենաշատ