Ուկրաինայի Գերագույն ռադան նախատեսել է 2017 թվականի բյուջեի փոփոխման օրակարգում ընդգրկել նաեւ Ուկրաինայի  ՆԳ նախարար Արսեն Ավակովին ազատելու որոշման քննարկումը, հայտնում է «Ստրանա.ua»,-ն:

Ժողովրդական պատգամավոր Յուրի Լեւչենկոն, մեկնաբանելով լիագումարի նիստում Ավակովին հեռացնելու հարցը, նշել է, որ պատգամավորների քննարկմանը կառաջարկեն Կապլինի որոշման նախագիծը «Ուկրաինայի ՆԳ նախարարի պաշտոնից Արսեն Ավակովին ազատելու մասին»:

Ըստ որում՝ օրակարգից բացակայում է Լեւչենկոյի 7250 նախագիծը «Արսեն Ավակովին ՆԳ նախարարի պաշտոնակատարումից հեռացնելու մասին» մինչեւ քրեական վարույթում նախադատական քննության ավարտը, որն իրականացնում է Ուկրաինայի հակակոռուպցիոն ազգային բյուրոն:

Պատգամավորի ենթադրությամբ՝ ակնհայտ է, որ Ավակովին հեռացնելու հարցը քվեարկության կդրվի, իսկ հետո հարցը կտապալվի:

«Փոխարենը նրանք ընդհանրապես օրակարգում չեն դնում Ավակովին հեռացնելու հարցը, քանի որ ուժային նախարարին նրա որդու գործով քննության ընթացքում ժամանակավորապես հեռացնելը շատ տրամաբանական է, նաեւ պատգամավորներին համար զգալիորեն դժվար կլինի բացատրել՝ ինչու իրենք այս հարցով կողմ չեն քվեարկել, քան ինչու են դեմ քվեարկել Ավակովի հեռացմանը»,- նշել է Լեւչենկոն:

Ալեքսանդր Ավակովը ձերբակալվել է հոկտեմբերի 31-ին: Քննչական գործողությունները տեղի են ունեցել, այսպես կոչված, «ճամփորդական պայուսակների» գործի հետաքննության շրջանակներում:

2016 թվականի հունվարին հրապարակվել էր տեսանյութ, որտեղ Ավակով կրտսերին նման մի տղամարդ ՆԳՆ նախկին ղեկավար Սերգեյ Չեբոտարի նման մարդու հետ բանակցում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության համար պայուսակների ձեռքբերումն  իրականցնելու  համար:

Պայուսակներն իսկապես ձեռք էին բերվել, սակայն դրանց գինը շուկայական գնից  6 անգամ բարձր է եղել: