News
Լրահոս
News
Ուրբաթ
Մարտ 29
Տեսնել լրահոսը

Կիեւի Սոլոմենսկու շրջանային դատարանը որոշել է, այսպես կոչված, պայուսակների գործով չկալանավորել Ուկրաինայի ՆԳ նախարար Արսեն Ավակովի որդի Ալեքսանդրին, հայտնում է «Страна.ua»-ն: 

Ավակով կրտսերին ազատ են արձակել դատարանի դահլիճում՝ մինչեւ դեկտեմբերի 31-ը բնակավայրից չհեռանալու ստորագրությամբ. նա էլեկտրոնային ապարանջան է կրելու: Նա չի կարող հեռանալ հաշվառման վայրից, պարտավոր է հանձնել արտասահմանյան անձնագիրը եւ դատախազության կանչով քննչական գործողություններին ներկայանալ:

Ըստ որում՝ դատախազությունը պահանջում էր Ուկրաինայի ՆԳ նախարարի որդուն կալանավորել՝ 5 մլն գրիվնա գրավ մուծելու հնարավորությամբ:

Դատարանը Հակակոռուպցիոն ազգային բյուրոյի կողմից Ավակովի ձերբակալությունն ապօրինի է համարել:

Այսպես կոչված, «ոսկե պայուսակների» մի մասը բանտում է պատրաստվել, նիստի ժամանակ հայտարարել է դատախազը: Այսպիսի մեկ պայուսակի արժեքը կարող է հասնել մինչեւ 100 գրիվնայի, մինչդեռ ՆԳՆ-ն գնել է 2900 գրիվնայով:

Չի հաջողվել խուզարկություն կատարել Ավակով կրտսերի Խարկովի տանը: Դատախազը հայտարարել է, որ դրան խանգարել են «տիտուշկաները» (սպորտային մարմնակազմվածով երիտասարդներ, որոնք ուժային ակցիաների են մասնակցում — խմբ.) եւ ոստիկանությունը:

Ալեքսանդր Ավակովը ձերբակալվել է հոկտեմբերի 31-ին: Քննչական գործողությունները տեղի են ունեցել, այսպես կոչված, «ճամփորդական պայուսակների» գործի հետաքննության շրջանակներում:

2016 թվականի հունվարին հրապարակվել էր տեսանյութ, որտեղ Ավակով կրտսերին նման մի տղամարդ ՆԳՆ նախկին ղեկավար Սերգեյ Չեբոտարի նման մարդու հետ բանակցում է Ուկրաինայի ներքին գործերի նախարարության համար պայուսակների ձեռքբերումն  իրականցնելու  համար:

Պայուսակներն իսկապես ձեռք էին բերվել, սակայն դրանց գինը շուկայական գնից  6 անգամ բարձր է եղել:

Մասնագիտացված հակակոռուպցիոն դատախազությունը գործի բոլոր մասնակիցների համար գրավ վճարելու իրավունքով կալանք կխնդրի:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Rai1. Զելենսկին հաստատել է, որ մտածում է Զալուժնիին փոխարինելու մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հաստատել է, որ «մտածում է» Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր...
«Սա փակուղի չէ». Զելենսկին այն մասին, թե ինչ է կատարվում ճակատում
Մենք խնայում ենք մեր զինվորներին...
Զելենսկին ազատել է Միավորված ուժերի հրամանատարին
Գեներալ-մայոր Մոսկալյովն ազատվել է Միավորված ուժերի հրամանատարի պաշտոնից...
Թուրքիան եւ ՄԱԿ-ը Արեւմուտքից հացահատիկի գործարքի երաշխիքներ են սպասում. բանակցություններին ծանոթ աղբյուր
«Հացահատիկի գործարքի» ժամկետն ավարտվում է մարտի 18-ին...
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալն Իսպանիայում հանգստանալու պատճառով հեռացվել է աշխատանքից
Ուկրաինայի գլխավոր դատախազի տեղակալին հեռացրել են աշխատանքից...
Անթռիչք գոտի Ուկրաինայում. հիմար գաղափարը վերադառնում է. 19fortyfive
Զելենսկին ՆԱՏՕ-ին կոչ է արել անթռիչք գոտի մտցնել Ուկրաինայում...
Ամենաշատ