News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Ապրիլ 17
Տեսնել լրահոսը

Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը ցավ է հայտնել ժամերգությունների ժամանակ բջջային հեռախոսներով լուսանկարելու կապակցությամբ, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

«Երբ պատարագն անցկացնող քահանան ասում է «Վեր խոյացնենք մեր սրտերը», նա չի ասում «Լուսանկարների համար բարձարցնենք մեր հեռախոսները»: Ես շատ եմ ցավում, երբ ժամերգություններ եմ անցկացնում եւ այդքան շատ բարձրացված հեռախոսներ եմ տեսնում, ընդ որում ոչ միայն հավատացյալների, այլեւ հոգեւորակնների եւ եպիսկոպոսների», — ասել է Պապը:

«Պատարագը թատրոն չէ: Հիշեք՝ ոչ մի հեռախոս», — նշել է Ֆրանցիսկոս պապը:

Նա հավատացյալների հետ շփումների համար ակտիվորեն օգտվում է համացանցից:

Twitter-ում նրա հետեւորդների թիվը հոկտեմբերին գերազանցել է 40 միլիոնը: Պապի միկրոբլոգը 9 լեզուներով է գործում ՝ անգլերեն, արաբերեն, իսպաներեն, իտալերեն, գերմաներեն, լեհերեն, պորտուգալերեն, ֆրասերեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ