News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Նորվեգիայում ՆԱՏՕ-ի համատեղ ռազմական կենտրոնի հրամանատարությունը տարածել է նամակ, որում ներողություն է խնդրել Անկարայից այն բանից հետո , երբ վերջինը որոշել է հետ կանչել իր 40 զինծառայողներին Նորվեգիայում անցկացվող ՆԱՏՕ-ի զորավարժություներից։ Հետ կանչելու որոշումը պայմանավորված էր «հակառակորդներին» պատկերող լուսանկարների պաստառով, որոնց վրա Թուրքական Հանրապետության հիմնադիր Քեմալ Աթաթուրքն ու գործող նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն էին պատկերված, հայտնում է NTV-ն։

Հեռուստաալիքը հայտնել է, որ նորվեգական բանակի զինծառայողը, որը Թուրքիայի նախագահին ներկայացրել է որպես ՆԱՏՕ-ի թշնամի, վտարվել է զինված ուժերից։

Հեռուստաալիքի տեղեկություններով՝ այդ միջադեպի համար Թուրքիայից ներողություն է խնդրել նաեւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Սթոլթենբերգը։

Ավելի վաղ Էրդողանը հայտնել էր, որ զորավարժությունների կազմակերպիչները «թշնամիների» պատկերով պաստառ են տեղադրել, որտեղ պատկերված են նաեւ Աթաթուրքն ու Թուրքիայի գործող նախագահը։ Էրդողանի խոսքով ՝ Թուրքիայի գլխավոր շտաբի ղեկավարն անձամբ է հայտնել իրեն այդ մասին ու ասել, որ որոշել է հետ կանչել 40 թուրք զինվորների, որոնք մասնակցում են ՆԱՏՕ- ի զորավարժություններին։ Թուրքիայի ղեկավարությունը աջակցել է այդ որոշումը։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ստոլտենբերգը թռել է գերմանական Eurofighter կործանիչով
Անհամբեր սպասում եմ Eurofighter կործանիչով թռչելուն...
Միջուկային զենքի տեղակայման գոտին ընդլայնելու մտադրություն չունենք. ՆԱՏՕ-ի ղեկավար
ՆԱՏՕ-ի որևէ երկրում ավելի շատ միջուկային զենք տեղակայելու ծրագիր չկա...
Ուկրաինան և ՆԱՏՕ-ն քննարկել են Համատեղ վերլուծական կենտրոնի ստեղծման հարցը
Խոսքը կենտրոնի կառուցվածքի վերջնական հաստատման, ֆինանսական ծախսերի նախագծի, մարդկային ռեսուրսների ներգրավման մասին է...
Թուրքիան ՆԱՏՕ-ում. դաշինքի անկանխատեսելի թիվ 2-ը
Այն փաստը, որ Թուրքիան Ռուսաստանի հետ լավ հարաբերություններ է պահպանում...
Խավիեր Կոլոմինա. ՆԱՏՕ-ն ողջունում է Երևանի և Բաքվի միջև սահմանի սահմանազատման մասին համաձայնագիրը
Մենք ողջունում ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև համաձայնագիրը․․․
ՆԱՏՕ-ն Կիևին պետք է զենք մատակարարի անգամ ի վնաս իր պաշտպանունակության. Ստոլտենբերգ
Ես հստակ ակնարկել եմ, որ երբ խրախուսում եմ ՆԱՏՕ-ի երկրներին ավելի խորանալ իրենց զենքի պաշարների մեջ, վտանգ կա, որ նրանց ռազմական հնարավորությունները կկրճատվեն...
Ամենաշատ