News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մարտ 28
Տեսնել լրահոսը

Ղազախստանում պատրաստվում են օրենք ընդունել, որն արգելում է հագուստով ծածկել դեմքը։

Կրոնների եւ քաղաքացիական հասարակության հարցերով նախարար Նուրլան Երմեկբաեւը հայտնել է, որ այդ արգելքի սահմանումը կապ չունի կոնկրետ կրոնական պատկանելիության հետ։ Դա է պահանջում քաղաքացիների անվտանգությունը, հայտնում է Tengrinews–ը։

«Այնպիսի հագուստը, ինչպիսին նիքաբն է, չադրան, բալակլավան, փարանջան կամ դիմակը, խոչընդոտում են անձի ինքնությունը պարզելու իրավապահ մարմինների աշխատանքը եւ դրանով թուլացնում են հասարակական անվտանգությունը»,– նշել է նա։

Երմեկբաեւը նշել է, որ նման նորմեր արդեն գործում են այլ երկրների օրենսդրություններում։ «Օրինակ՝ Ֆրանսիայում, Բելգիայում եւ այլ պետություններում։ Դրանք օգնում են պահպանել քաղաքացիների անդորրը, եւ մեր օրինագիծն առաջարկում է այդ փորձը կիրառել նաեւ Ղազախստանում»,– ասել է նա։

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ